“CATHARSIS” is the very first official recording that is being introduced with Arthur Meschian’s consent, the culmination of 22 years of innovative effort. A. Meschian’s creative genius, which formed the nucleus of his band, gave rise to “THE APOSTLES” in 1968. The `deaf and silent` years that followed symbolized the repressiveness and stiffling of cultural expression, thus creating the need for a guiding light to fill the chasm. In defiance, the undergound APOSTLES caused an awakening and revolt in the hearts of the youth, breeding in them a new way of understanding and appreciating classical-rock, deriving their inspiration from the ethnic liturgy psalms. With s ongs l ike “oor Eyir Asdvadz” / “Where were You God”, “Stars”, and others thar are known in the diaspora through other performers. In the mid seventies THE APOSTLES presented the “REQUIEM” series, based on the w.ritings of Moushegh Ishkhan; songs such as “Strange Man”, “Anguish Of The World” and others, that came to establish the gist of the politically oriented songs, and communicate artistically the message they carried. Throughout their existance in Soviet Armenia, THE APOSTLES were never merited a professional recording since they violated the ‘sacred’ tenents of social realism. Consequently, A. Meschian was compelled to come to the U.S. in 1989 to accomplish his lifelong dream. As a result, “CATHARSIS” – the very first recording, came into existance. With this recording Arthur initiates a series of 6 forth coming recordings. A Meschian’s music carries a Gomidasian echo embarked with his soul reflecting hymns of a psalmic nature. The lyrics flow from the heart of a poet, the inner world of a philosopher, ursting out giving expression to agony, rebellion against injustice and freedom, but in such a fulfilling manner that the listener is transported from our world to façade to his world of naked truth, where reality is seen in a new light…


-
ԱՍՏՂԵՐ
-Ո՞ՒՐ ԷԻՐ ԱՍՏՎԱԾ
-ԻՄ ՏԱՐԻՆԵՐԸ
-ՔԱՅԼԵՐ
-ԱՄԵՆԸ ՁԵԶ
-ԴԱՏԱՐԱՆ
-ՀԻՄԱ ՀԱՍԿԱՑԱ
-ՕՐԵՐ
-ԲԱՐՈՎ ՄՆԱՔ
-ՀԱՄԸՆԿՈՒՄՆԵՐ





5
---------------------

ԱՍՏՂԵՐ

Երկնքում անթիվ աստղեր են լողում,
բայց մարդիկ երբեք վերև չեն նայում,
հայացքները կախ միշտ նայում գետնին,
քարացած սրտով ինչ հրաշք երկինք...

Երկնքում կապույտ արևն է լողում,
ամպերը սակայն երկինքն են փակում,
շողերը վերջին խեղդվում են ահա,
սակայն ոչ մի սիրտ չի նեղվում անգամ...

Երկնքից պոկված աստղերին ափսոս,
երկինքը ափսոս` հողին հարթեցված,
աստղերը պոկող պատանուն ափսոս,
ափսոս խորտակված իղձերին նրա...

5
---------------------

Ո՞ՒՐ ԷԻՐ ԱՍՏՎԱԾ

Ո՞ւր էիր, Աստված-
երբ խենթացավ լքված մի ողջ ժողովուրդ...
Ու՞ր էիր, Աստված-
երբ աղերսանքը մեր մարեց անհաղորդ:
Ո՞ւր էիր, Աստված-
երբ ավերում էին չքնաղ մի երկիր,
Ո՞ւր էիր, Աստված-
երբ, խենթացած ցավից, աղաչում էինք - Ամեն...
Ո՞ւր էիր, Աստված-
երբ արդարույթյան աչքերը կապվեց,
Ո՞ւր էիր, Աստված-
երբ շուրթերին ազգիս աղոթքը սառեց:
Ո՞ւր էիր ,Աստված-
երբ փրկության կանչով երկինքը ցնցվեց,
Լուռ էիր Աստված-
երբ, խաչերին գամված,
աղոթում էինք – Ամեն...

Իմ կարոտ հոգում,
չկար ուրիշ հավատք և սեր, դու իմ Տեր,
ես քեզ հավատում ու աղերսում էի ինչպես մի անխելք,
ո՞ւ ր էիր, Աստված-
երբ հոշոտում էին չքնաղ մի երկիր
ո՞ւր էիր Աստված-
երբ հույսերս կտրած
աղոթում էինք – Ամեն...

Ուժ տուր մեզ, Աստված,
որ ալեկոծ կյանքի ծովում չկորչենք,
սիրտ տուր մեզ, Աստված,
որ տառապանքի շուրթերը ջնջենք...
լույս տուր մեզ, Աստված,
որ խավարում այս գորշ ճամփա նշմարենք,
հույս տուր մեզ, Աստված,
որ շուրթերով չորցած քեզ գտնենք նորից – Ամեն...

5
---------------------

ԻՄ ՏԱՐԻՆԵՐԸ
Խոսք՝ Հր. Թամրազյանի

Իմ տարիները չոր հենակ,
փողոցներում դատարկ հնչյուն,
ինչպես հասնեմ քեզ մոտենամ
իմ տաք երակ, իմ մանկություն
երբ տարիներն են ինձ ջնջում։

Մտերիմներ թե հին, թե նոր
մաքուր էր սերն իմ առաջին
չեղած մի կիրք, մի նոր կարոտ,
որ մոտեցավ իր շուրթերով
այդ չպղծված միակ խաչին...

Ճաշակեցի և քեն, և ոխ,
ու կուրացած իր փայլերից -
քրքջացող մարդկանց ամբոխ -
ու կորուստներ թե հին, թե նոր
ու մուրացող մի Հայրենիք։

Ահա կանգնել է իմ դիմաց -
դա ես տեսել եմ թե լսել,
օ՜ սոսկահար մահվան դիմակ,
օ՜ մոտեցող աղաղակներ,
և հին ստի նոր երանգներ...

Ճերմակ երազ - ճերմակ աչքեր,
ճերմակ երկրի աստղին հառած,
ճերմակ ցամաք, ճերմակ մի նավ,
անիրական կյանքի ծարավ,
ու ժամանակը... կանգ առած։

Աչքերիս դեմ - ճերմակ մի սար -
ու մեր ճամփան - ճերմակ տեսիլ -
ու մեր հայացքը - համընթաց -
ու անհաղորդ սրտերը սառ -
քարի նման... թափվում են ցած...

Մեղեդիներ - լեզուն կտրած
ու տեսիլքներ մեռած ու ողջ.
այդ խավարի մեջ ինձ գտավ,
այդ գիշերից ինծ դուրս հանեց
խզված կոկորդն իմ ընկերոջ...

Նա շոշափեց կույրի նման,
իր երգը - լուռ ու կյանքը - կարճ,
նա լոկ մի բառ ինձ շշնջաց
այսպես կիսատ ու սիրտը կախ -
ես շրջվեցի... բայց նա չկար...


5
---------------------

ՔԱՅԼԵՐ

Ո՞ւր են տանում քայլերն անխելք,
և չեն ենթարկվում անզոր ուղեղին
կամ խորը թաղում ճահճի հատակում,
կամ վեր բարձրաձնում արեւի լույսին:

Կամ ստիպում մեկ-մեկ անհույս մեռյալիս
խելագար ձայնով երկինքը պատռել,
կամ խելապատառ արեւին ձգտել
քայլեր, քայլեր...

Գալիս են նրանք պատմության խորքից
մերթ տրորելով մեր բախտը դաժան,
մեր հոգին տխուր, մեր սիրտը վհատ,
մեր երազն ու մեր հույսը ապաքում:

Տանում են նրանք իրենց ետեւից
և զորավորին, եւ խեղճ տկարին,
որ վերջում կյանքի անդունդը նետեն,
քայլերը, նաեւ հզոր քանքարին:

Ահագնանալով, դղրդում նրանք
խլացնում են ձայնը մեր սրտի,
դոփելով գալիս, դոփելով գնում,
անցնում են դեպի սահմանն անհայտի:

5
---------------------

ԱՄԵՆԸ ՁԵԶ

Մեծածավալ և հիասքանչ տաճարների
և ոսկեզարդ խորանների աղոթքը...
ամենը ձեզ, և արծաթե լապտերը վանքերի,
ադամանդե շարքով հյուսված խաչերը...

Դուք ձեզ վերձրեք և փառավոր շքախմբեր...
և տոնական կախարդական զանգերը,
ամենը ձեզ, իսկ ինձ միայն բաժին թողեք
փայտյա խաչով որհնված «Հայր մեր»ը...

Իսկ ինձ թողեք միայն մատուռը հավատքիս,
տարեք բաժնեք այս աշխարհի գանձերը,
ամենը ձեզ, իսկ ինձ թողեք հուշերն անթիվ
և նյարդերից հյուսված կյանքիս էջերը:

Եվ թողեք դուք ինձ հեքիաթները իմ
և խաբկանքներից հյուսված ճամփաներ,
և եթե հանկարծ չհասնեմ լույսին,
զուր չէին բոլոր աղոթքներս, Տեր...

Ամենը ձեզ. քարոզների խորհուրդն անգին,
խունկի բուրմունքը կանթեղի մեջ,
իսկ ինձ թողեք ընկերներիս սրտերն ազնիվ,
և տարերքին տրված խելառ օրերը:

Այսպես պոկված ճյուղի նման կյանքի ծառից,
մոլորվեցինք այս աշխարհի մեջ,
և ուսերի վրա շալկած լոկ բեռը Հավատքի,
և անաստված դարի մեղքերը...

Եվ թողեք դուք ինձ հեքիաթները իմ
և խաբկանքներից հյուսված ճամփաներ,
և եթե հանկարծ չհասնեմ լույսին,
զուր չէին բոլոր աղոթքներս, Տեր...


5
---------------------

ԴԱՏԱՐԱՆ

Կապեցին վաղուց աչքերդ փալասով,
ժանգոտեց ձեռքիդ կշեռքը դարավոր,
գողացան կշռաքարերը քո խղճի
դու ես, որ արդարություն ես - Հե՜յ, երևի...

Հեգնեցի ես կուռքերին իմ հին ու նոր,
չեմ կանգնի ես քո առջև գլխակոր,
բանտարկված եմ ես ցմահ այս կյանքով,
և արդեն պատիժ է դա ծայրագույն հոդվածով...

Այրեցի բոլոր դռները բաց և փակ,
կողպեքները ձեզ վերցրեք - Հե՜յ, հիշատակ,
սև թելով սպիտակ թևերը կարեցի
ինձ ասում են - Չես թռչի - կջարդվես… Ցատկեցի

5
---------------------

ՀԻՄԱ ՀԱՍԿԱՑԱ

Հիմա հասկացա, կարևորը կանգառն է,
ճանապարհը միայն կետերի միացում,
շնչում է դեմքիդ քրտնած կայարանը,
քեզ կուլ է տալիս և դուրս, շպրտում:

Սեղմված են իրար մաշված ճամպրուկները,
յուղոտ բաժակները սեղանին դողում,
իրարից զզված, ուղղևորները,
ինչ որ անիմաստ ստեր են փչում:

Ճանապարհը քո ընթացող խաբկանքն է,
առջևում միայն - անհայտություն,
երբ քո փողոցից մարդիկ վերանում են,
դու փնտրիր նրանց, ուրիշ քաղաքում:

Անցյալը ճմռած քո լաթերի մեջ
կախում ես մեխից,
ո՞ւր պիտի փախչես ինքդ քեզանից:

Քո ճամպրուկն էլ խենթ ջութակի պատյանն է,
քեզ ճանապարհին ոչ ոք չի սպասում,
որոնում ես այն կապույտ քաղաքը,
որտեղ երազները չեն գողանում...

Դու հիմա հասկացար - կարևորը կանգառն է,
ճանապարհը միայն կետերի միացում,
անշարժությունից զզված ընթանում ես,
քաղաքից քաղաք ուր քեզ չեն սպասում:

Պառկած ես անշարժ փայտե մահիճին,
դողալով ցրտից,
ուր պիտի փախչես, ինքդ քեզանից:

Դու հիմա հասկացար, կարևորը կանգառն է,
ճանապարհը երկու անհայտի միացում,
շնչում է դեմքիդ, քրտնած կայարանը,
քեզ դուրս է նետում - ետ չի ընդունում...

Երգն էլ մի տեսակ կետերի միացում է,
խոսքերը կցված իրարու - գնացքներ,
բեմն էլ անձրևոտ դատարկ կայարան է,
ու ջութակը քո - հարբած ուղևոր:

Անցյալը ճմռած քո լաթերի մեջ
կախում ես մեխից,
ո՞ւր պիտի փախչես ինքդ քեզանից:


5
---------------------

ՕՐԵՐ

Կավի նման ափերի մեջ,
ինձ ճմռում է բեմը այս հսկա,
ձայնը կախվեց առաստաղից –
արձագանքի համար այլևս սիրտ չկա...
և վարագույրը ապակյա
դանդաղ իջավ, սեղմվեց բեմի եզրին,
և երգը, գոլորշու նման՝
հպվեց նրան, դարձավ կաթիլ...

Օրերը լուռ - օրերը ցուրտ,
օրերը լերկ - օրերը անիմաստ,
օրերը նեղ - օրերը խենթ,
օրեր անշարժ - կամ էլ վազքից հոգնած,
օրեր հարբած - օրեր տարված,
օրեր կարոտ - օրեր օտարացած,
օրեր լարված աղեղի պես,
օրեր աղոթք կամ անեծքի տրված...

Հազար - հազար դեմքերի մեջ,
տեսնում եմ քո աչքերը ես միայն,
ինչո՞ւ է բեմը լուսավոր,
իսկ դահլիճի շարքերը աննշմար,
- մի տող
- մի տուն
- մի երգ
- ոչինչ
սիրո մասին երբեք ես չեմ գրել
որովհետ խենթի նման
իրականում եմ միշտ սիրել:

Իբրև երազ - իբրև կարոտ,
իբրև հրաշք կապույտ երկինք
դու մարդկային ոգու տաղանդ,
դու չես ժպտում ամեն մեկին

Հազար երգերի մեջ տանջված,
գրքերի մեջ ճզմված թիթեռ
երեք տառից է բաղկացած
հրաշքը - որ կոչվում է սեր:

Նա է, որ չի ներում կեղծիք,
չի ենթարկվում ժամանակին,
և շուրթերի վրա դողում
աղոթքի պես Աստվածային...

Լույսն է սիրո քեզ ուղեկցում
ամեն վայրկյան ռազմի դաշտում,
սերն է որ մեզ գուցե փրկի,
կամ էլ կորցնի անապատում:

Սերն է միակ տերն ու արքան,
մնացածը ունայնություն
նա է իմաստը այս կյանքի,
որ մեկ անգամ է շնորհվում:

Օրերը նենգ - օրերը բութ,
օրերը ստոր և անիծված
և սառույցե այս ամրոցում
նրա կրակը չի մարած
Օրեր կորուստ - օրեր նվեր,
օրեր աղոթք - օրեր առանց Հայր մեր
օրեր հրաշք - օրեր պարապ,
օրեր երկար - երկար սատկած ձմեռ,
օրեր նոր երգ - օրեր ոչինչ,
օրեր ընկեր - օրեր նոր թշնամի,
օրեր կնունք - օրեր ծնունդ,
ինչպես ջնջեմ օրերը թաղումի:

Կավի նման ափերի մեջ,
ինձ ճմռում է բեմը այս հսկա,
ձայնը կախվեց առաստաղից –
արձագանքի համար այլևս սիրտ չկա...

Օրերը նենգ - օրերը ստոր,
օրեր վերելք - օրեր դավաճանած,
օրեր հազար տագնապների,
սակայն երբեք, երբեք ծնկի չեկած:

Իբրև հրաշք կապույտ երկինք
դու մարդկային ոգու տաղանդ,
դու չես ժպտում ամեն մեկին:
Հազար երգերի մեջ տանջված,
գրքերի մեջ ճզմված թիթեռ
երեք տառից է բաղկացած
հրաշքը - որ կոչվում է սեր:

Նա է, որ չի ներում կեղծիք,
չի ենթարկվում ժամանակին,
և շուրթերի վրա դողում
աղոթքի պես Աստվածային...


5
---------------------

ԲԱՐՈՎ ՄՆԱՔ

Դռները մեկ առ մեկ փակում
կյանքիս անցած էջերի պես,
էջերը լույս պահում սրտում,
մնացածը տալիս քամուն
- և հեռանւմ
- բարով մնաք...

Բարով մնաս իմ մանկություն,
որ դեռ ապրում, այրվում ես իմ սրտում,
փոքրիկ ջութակ, քարքարոտ բակ,
աքսորների խուլ ահազանգ
- կռիվ ու խաղ
- բարով մնաք...

Բարով մնաք - իմ ընկերներ
որ կիսեցիք ինձ հետ օրերը հին,
ես կհիշեմ ամեն վայրկյան
նրանց, որոնք արդեն չկան,
- օրհնյալ լինեք
- բարով մնաք...

Բարով մնաս դու իմ քաղաք.
և փողոցներ իմ հարազատ,
ես չափչփել եմ ձեզ հազար անգամ,
դեմքեր ծանոթ, բարի ու գորշ,
հեգնանք, ժպիտ և հայհոյանք,
- ես դեռ կգամ
- բարով մնաք...

Ինքս ինձնից եմ հեռանում
և կամուրջները ետդարձի ես չեմ այրում...
ես հեռանում եմ, որ դառնամ,
հազար փակված դռներ բանամ
- հիմա գնամ
- բարով մնաք...

Մնաս բարով, վերջին իմ սեր,
կորուստի պահը լուռ, և քարացած շուրթեր...
գիշեր անդարձ, ձեռքեր սեղմված,
և կորուստի դռները բաց
- ես փակեցի
- բարով մնաք...
Մնաք բարով խելառ օրեր
անքուն հազար իմ գիշերներ
բարով մնաք, խոսքեր մաշված
դեմքեր հոգնած
նոր խաբկանքի դռները բաց
- չեմ հավատում
- բարով մնաք...

Մնաս բարով, վերջին կորուստ,
վերջին իմ հույս, սպասում,
երազ վերջին...
ես հեռանում եմ ամենից,
ամեն տեսակ սուտ խաղերից
ես չեմ խաղում
- բարով մնաք


5
---------------------

ՀԱՄԸՆԿՈՒՄՆԵՐ
Խոսք՝ Հր. Թամրազյանի

Մեր աչքերին քող է հյուսված,
ու զննում ես շուրջդ միշտ դու,
և ուրիշի տեսողությամբ
քո քողարկված կյանքը դիտում,
և հին արյամբ չափում կրկին
ուղիները քո դեմ ընկած,
և երակն ես մտնում կյանքի
այն հայացքով, որ համընկավ:

Թափառում ենք երկար – երկար
և չգիտենք, ուր ենք քայլում,
ժամանակի խոր կտավին
լոկ պատկերն է մեր մուգանում
երկինքն իբրեւ մի մրաներկ,
փողոցն – իբրեւ ճեպանկար,
և նա իմ կյանքն է նկարում
այն գծերով, որ համընկավ:

Նոր հուներ է կյանքը մտնում,
և հոսում է հույզը հանգիստ,
լող են տալիս իր լուծույթում
աշխարհները նրբերանգի –
և խռովքի քամուց հազիվ
փրփրում են ջրերն հանկարծ –
և փշրվում են ավազին
ալիքները, որ համընկան:

Բերանները այս շատախոս
և խոսքերը լայնաբերան,
և օրերը տագնապալից
ընծաներով իրենց բերած:

Ո՞վ պիտի մեզ լույս առաքի,
և ո՞վ պիտի հողում պեղի
այս խորացող պատարագը,
այս ձայները կորած ցեղի,
ո՞վ կը տանի արյան գետով
մոռացության շավղից փրկած
հիշողության վեմը կերտող
այն ձեռքերը, որ համընկան:

Եւ օրերի խորքից անխոս
մենք անցյալն ենք ոգեկոչում,
և զգում ենք հանկարծ վախով,
թե ինչպես է կապը կորչում
քանի կյանքեր են չքացել,
մենք չգիտենք, կանք թե չկանք:
Եւ մեր ձեռքերն ենք մեկնում նրանց,
ում հետ մեր բախտը համընկավ:

Խթանում է թաքուն վախով
ու ծեփում է կյանքը տարեց,
ու մնում է միայն աղոտ
այն երազը, որ կատարվեց: